Ռոման հաղթեց Ուդինեզեին` մոտենալով առաջատարներին🎥

Ռոման հաղթեց Ուդինեզեին` մոտենալով առաջատարներին🎥

24/09/2021 - 00:37

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռոման» «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց հռոմեական ակումբի առավելությամբ։

Խաղի հաշիվը կարող էր բացվել արդեն 4-րդ րոպեին, սակայն Հենրիխ Մխիթարյանի կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը։

Այդ դրվագից հետո էլ «գայլերը» վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն միայն 36-րդ րոպեին հաջողվեց բացել խաղի հաշիվը. աչքի ընկավ Թեմի Աբրահամը։

Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն, հանուն արդարության, նշենք, որ Ժոզե Մոուրինիոյի սաները գրեթե ոչնչով աչքի չընկան հանդիպման երկրորդ հատվածում։

Ամեն դեպքում, տանտերերը պահպանեցին ձեռք բերված նվազագույն առավոելությունը` հաղթելով 1:0 հաշվով։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 12 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։

«Ուդինեզեն» էլ 7 միավորով 10-րդն է։

Նշենք, որ «Ռոմայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023