Ռոմանո. «Մխիթարյանը  շուտով նոր պայմանագիր կկնքի Ինտերի հետ»

Ռոմանո. «Մխիթարյանը շուտով նոր պայմանագիր կկնքի Ինտերի հետ»

26/12/2023 - 11:59

Հենրիխ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ինտերի» կազմում։

«Մխիթարյանը շատ շուտով նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Կողմերը բանավոր համաձայնության են հասել դեռևս շաբաթներ առաջ, իսկ այժմ պատրաստ են ստորագրել բոլոր փաստաթղթերը։

Կողմերը նոր պայմանգիրը կնքելու են մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որի երկարաձգումը որևէ կասկած չի հարցում ինչպես ակումբի, այնպես էլ ֆուտբոլիստի կողմից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք` օրեր առաջ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ Մխիթարյանի ու «Ինտերի» միջև պայմանագրի երկարաձգման գործընթացը վերջնական փուլում է։

34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022թ. հուլիսից` անցկացրած 71 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023