Պաշտոնական․ Ռոման երկարաձգեց պայմանագիրը Կարսդորպի հետ

Պաշտոնական․ Ռոման երկարաձգեց պայմանագիրը Կարսդորպի հետ

13/03/2021 - 16:18

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, «գայլերը» երկարաձգել են պայմանագիրը պաշտպան Ռիկ Կարսդորպի հետ։

Հոլանդացու և հռոմեական ակումբի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

26-ամյա պաշտպանը «Ֆեյենորդի» սան է։ «Ռոմայի» գույներն է պաշտպանում 2017 թվականի հուլիսի 1-ից, սակայն նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել հարազատ «Ֆեյենորդում»։

Ընթացիկ մրցաշրջանում հռոմեական ակումբի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ռիկ Կարսդորպը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023