Ռեալ Մադրիդի հայտացուցակը Իսպանիայի սուպերգավաթի համար (լուսանկար)

Ռեալ Մադրիդի հայտացուցակը Իսպանիայի սուպերգավաթի համար (լուսանկար)

07/01/2020 - 12:25

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն 23 խաղացողներին, որոնք թիմի հետ մեկն էլ են Սաուդյան Արաբիա՝ Իսպանիայի սուպերգավաթին մասնակցելու համար։

Հայտացուցակից դուրս են մնացել հարձակման գծի երկու կարևոր ֆուտբոլիստներ՝ Կարիմ Բենզեման և Գարեթ Բեյլը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք ունի։ Դեռևս հայտնի չէ, թե որքան բաց կթողնի 32-ամյա հարձակվողը, սակայն սուպերգավաթի երկու հանդիպումներին միանշանակ չի մասնակցելու։

Ինչ վերաբերում է Գարեթ Բեյլին, ապա վերջինս հիվանդացել է, այդ մասին հաղորդել է նաև ակումբը։ Հիշեցնենք, որ դեռևս չի ապաքինվել նաև հարձակման գծի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը։

Իսպանիայի Սուպերգավաթը այս տարի անցկացվում է նոր ձևաչափով՝ Սաուդյան Արաբիայում հունվարի 8-12-ը։ Բացի չեմպիոն «Բարսելոնայից» ու գավաթակիր «Վալենսիայից» մրցաշարին մասնակցում են նաև Լա Լիգայում 2-րդ և 3-րդ տեղերը գրաված «Ատլետիկոն» ու «Ռեալը»։ Թիմերը հունվարի 8-9-ին կանցկացնեն կիսաեզրափակիչները, իսկ հունվարի 12-ին տեղի կունենա եզրափակիչը։

«Ռեալի» հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները․

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023