Վասկեսն ու Ռեալը աշխատավարձի հարցում չեն կարողանում համաձայնության հասնել

Վասկեսն ու Ռեալը աշխատավարձի հարցում չեն կարողանում համաձայնության հասնել

01/03/2021 - 14:50

Ինչպես տեղեկացնում է ABC պարբերականը, «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը հայտնել է ղեկավարությանը, թե ինչքան աշխատավարձի դեպքում է պատրաստ երկարաձգել պայմանագիրը «արքայական» ակումբի հետ։

29-ամյա ֆուտբոլիստը, ում գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, պահանջում է 4 տարվա պայմանագիր՝ աշխատավարձի 15%-ի չափով բարձրացմամբ։ Բացի այդ, իսպանացին ցանկանում է, որպեսզի «Ռեալը» վերջնական որոշում կայացնի մարտ ամսից ոչ ուշ։

Մյուս կողմից, «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին առաջարկել 3 տարվա պայմանագիր աշխատավարձի 10%-ի չափով իջեցմամբ։

Եթե պայմանագիրը կնքվի Վասկեսի պահանջների համաձայն, ապա ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 5 մլն եվրոյից ավել գումար, իսկ եթե բանակցություններն ընթանան «Ռեալի» սցենարով, ապա վինգերը կվաստակի 4 մլն եվրո աշխատավարձ։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսը մադրիդյան ակումբի կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023