Պաշտոնական․ Ռաուլ Գարսիան երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկի հետ

Պաշտոնական․ Ռաուլ Գարսիան երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկի հետ

24/02/2021 - 16:09

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկի» պաշտոնական կայքը, թիմի կենտրանական հարձակվող Ռաուլ Գարսիան կշարունակի իր ելույթները բասկյան ակումբի կազմում։

Համաձայն նոր պայմանագրի՝ 34-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները «Ատլետիկի» կազմում մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, սակայն հաղորդվում է, որ պայմանագրում առկա է կետ, ըստ որի, այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Գարսիան «Ատլետիկ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը «Ատլետիկո Մադրիդից» և անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում իսպանացին մասնակցել է 238 հանդիպխան, խփել 70 գնդակ և կատարել 33 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023