«Ռաուլն ու Կասիլիասը Ռեալի ամենամեծ խաբեբաներն են». ի՞նչ է   ասել Պերեսը 2006 թ.

«Ռաուլն ու Կասիլիասը Ռեալի ամենամեծ խաբեբաներն են». ի՞նչ է ասել Պերեսը 2006 թ.

13/07/2021 - 16:08

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լուրջ սկանդալի եզրին է։

Բանն այն է, որ El Confidencial պարբերականը հրապարակել է Պերեսի այն խոսքերը, որոնք նա արտահայտել է 2006 թ. սեպտեմբերին հանդիպումներից մեկի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ` Պերեսն այդ հանդիպման ժամանակ խիստ բացասական բաներ է ասել «արքայական» ակումբի երկու լեգենդար ֆուտբոլիստների` Ռաուլի և Իկեր Կասիլիասի հասցեին.

«Կասիլիասը «Ռեալի» մակարդակի դարպասապահ չէ։ Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ։ Կասիլիասը «Ռեալի» մակարդակի չէ և երբեք չի էլ եղել, իսկ իրականում գիտե՞ք ինչ է տեղի ունենում։ Նրան սիրում են ու պաշտում։ Ես գիտեմ` նրանք ուժեղ պաշտպանում են Կասիլիասին (խմբ.` խոսքը հավանաբար երկրպագուների կամ ակումբի ֆուտբոլիստների մասին է

Նա ամենամեծ խաբեբան է, իսկ հաջորդը Ռաուլն է։ «Ռեալի» պատմության ամենամեծ խաբեբաները»,- նշել է Պերեսը, որը ձայնագրության տեսքով հրապարակել է El Confidencial-ը։

Հաղորդվում է, որ պարբերականը կապվել է Պերեսի հետ` փորձելով պարզաբանում պահանջել այդ խոսքերի համար, սակայն 74-ամյա ֆունկցիոները հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։

Հատկանշական է, որ Ռաուլն 2006 թ. արդեն 12 տարի հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, իսկ Կասիլիասը` 7։ Այդ ժամանակ Ռաուլը 2 տարի էր, ինչ մադրիդյան ակումբի ավագն էր, իսկ վերջինիս «Ռեալից» հեռանալուց հետո ավագի թևկապը փոխանցվել է հենց Իկեր Կասիլիասին։

2006 թ. դրությամբ Ռաուլն ու Կասիլիասը «Ռեալին» օգնել էին նվաճել 21 տիտղոս։

Ռաուլը «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 1994-2010 թթ. և «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է 741 հանդիպում` դառնալով 324 գոլի և 112 գոլային փոխանցման հեղկնակ։ Նա «սերուցքայինների» պատմության երկրորդ լավագույն լավագույն ռմբարկուն է և ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

Ինչ վերաբերում է Իկեր Կասիլիասին, ապա նա «Ռեալի» գույները պաշտպանել է 1999-2015 թթ. և ակումբի կազմում անցկացրել է 725 հանդիպում` դարպասը 264 անգամ պահելով անառիկ։ Նա էլ «արքայական» ակումբի երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Բացի դրանից, Կասիլիասը «Ռեալի» պատմության ամենաշատ «չոր» խաղ անցկացրած դարպասապահն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023