ՊՍԺ-ն կրկին փրկում է իր դեմքը` կամային հաղթանակ կորզելով Լիլի դեմ խաղում🎥

ՊՍԺ-ն կրկին փրկում է իր դեմքը` կամային հաղթանակ կորզելով Լիլի դեմ խաղում🎥

30/10/2021 - 00:57

Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Լիլի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ փարիզյան ակումբը հերթական բարդ հանդիպումն է անցկացրել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Մինչև 74-րդ րոպեն, Ջոնաթան Դևիդի խփած միակ գոլի շնորհիվ, «Լիլը» հաղթում էր, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի սաները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև խփեցին հաղթական գնդակը։

ՊՍԺ-ի կազմից նախ 74-րդ րոպեին աչքի ընկավ Մարկինիոսը, ապա 89-րդ րոպեին` Անխել Դի Մարիան։

Հավելենք, որ «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Լեո Մեսսին, ով փոխարինվեց 46-րդ րոպեին։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողը Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 5 խաղում չի դարձել որևէ արդյունավետ գործողության հեղինակ։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 31 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Լիլը» մնաց նախապես վաստակած 15 միավորով և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023