Պիոլի. «Միլանը դեռ մեծ շանսեր ունի ՉԼ եզրափակիչ դուրս գալու համար»

Պիոլի. «Միլանը դեռ մեծ շանսեր ունի ՉԼ եզրափակիչ դուրս գալու համար»

16/05/2023 - 11:31

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» կմրցի «Ինտերի» դեմ:

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է իր սպասելիքներից.

«Մենք պետք է լինենք հավասարակշռված, կոմպակտ և գործենք որպես միասնական թիմ, որը կարող է հաղթել մեր մրցակիցներին: Գիտենք՝ որքան կարևոր է լինելու առաջին գոլը՝ անկախ, թե որ որպեին այն կգրանցվի:

Մենք սպասվող հանդիպման մասին սկսեցինք խոսել կիրակի առավոտյան: Մենք միայն մեկ հնարավորություն ունենք, և պետք է բացառիկ տրամադրվածությամբ անցկացնենք այս հանդիպումը։

Թիմը վճռական է տրամադրված և գիտի, որ դեռևս եզրափակիչ դուրս գալու շանս կա: Թիմում բոլորը պատրաստ են բեկել ստեղծված իրավիճակը՝ չնայած շատ բաներ միայն մեր դեմ են:

Քչերն էին հավատում, որ «Միլանն» այսքան հեռուն կգնա, սակայն այժմ մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ: Առաջին հանդիպումը չստացվեց այնպես, ինչպես կցանկանայինք, սակայն այժմ այլ խաղ է սպասվում: «Միլանը» դեռ մեծ շանսեր ունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Միլանը» պարտվել է 0:2 հաշվով:

Հավելենք, որ «Ինտեր» – «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023