Պաշտոնական. Քրիստիան Էրիկսենը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

Պաշտոնական. Քրիստիան Էրիկսենը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

15/07/2022 - 19:40

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել դանիացի անվանի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։

Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Բրենթֆորդն» էր, որի կազմում հանդես եկավ 2022 թ. հունվարից մինչև հունիսի 30-ն` անկացրած 11 խաղում դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023