Պաշտոնական. Քրիստիան Էրիկսենը պայմանագիր կնքեց Բրենթֆորդի հետ

Պաշտոնական. Քրիստիան Էրիկսենը պայմանագիր կնքեց Բրենթֆորդի հետ

31/01/2022 - 12:22

Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Քրիստիան Էրիկսենի հետ։

Կողմերի միջև պայամանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որն ունի կետ այն ևս մեկ տարով երկարաձգելու համար։

29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2013-2020 թթ. հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 305 հանդիպում` դառնալով 69 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։

Դանիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ինտերը», որտեղից հեռացել է 2021 թ. դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ Էրիկսենը 2021 թ. հունիսի 12-ից ի վեր չի մասնակցել որևէ պաշտոնական հանդիպման։ Վերոնշյալ օրը Էրիկսենը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։

Դանիացի ֆուտբլոստի մոտ սրտի կանգ էր արձանագրվել. հետագայում նրա վրա սրտի աշխատանքը ստուգող սարք` դեֆիբիլիատոր տեղադրեցին։

Քանի որ Ա սերիայի կանոնադրությունը թույլ չի տալիս ֆուտբոլիստներին հանդիպումների մասնակցել այդ սարքով, «Ինտերը» ստիպված էր 2021 թ. դեկտեմբերին խզել գործող պայմանագիրն Էրիկսենի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023