Պաշտոնական. Կասպեր Շմեյխելն ավարտեց կարիերան 📸
Լեգենդար դարպասապահ Կասպեր Շմեյխելը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին։
39-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել ուսի ծանր վնասվածքից հետո։
Դանիացի դարպասապահը 2024թ. հուլիսից հանդես էր գալիս «Սելթիկում», 88 խաղից 37-ում դարպասը պահել է անառիկ, դարձել Շոտլանդիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել երկրի գավաթն ու Լիգայի գավաթը։
Շմեյխելն առավել հայտնի է «Լեսթերում» ունեցած ժամանակահատվածից (2011-2022թթ.)։ Նա «Աղվեսների» կազմում մասնակցել է 479 հանդիպման, անցկացրել 146 «չոր» խաղ, դարձել Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Դարպասապահը խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», «Քարդիֆ Սիթիում», «Քովենթրի Սիթիում», «Լիդսում», «Նիսում», «Անդերլեխտում» և այլ ակումբներում։
Շմեյխելը Դանիայի ազգային հավաքականի պատմության մեջ 5-րդ ամենաշատ հանդիպում (120) անցկացրած ֆուտբոլիստն է։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Քրիստիան Էրիկսենին (149), Սիմոն Կյայերին (132), իր հորը` Պետեր Շմեյխելին (129) և Դենիս Ռոմենդալին (127)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դանիայի հավաքական, Լեսթեր, Կասպեր Շմեյխել, Սելթիկ