Պաշտոնական. Իկարդին փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Իկարդին փոխեց ակումբային գրանցումը

09/09/2022 - 11:44

Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Գալաթասարայի» պաշտոնական կայքը, ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի հարցում հասել է վերջնական համաձայնության։

Ստամբուլը ներկայացնող ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակակել է արգենտինացի հարձակվողին։

«Գալաթասարայի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իկարդիի 6.7 մլն եվրո աշխատավարձից ակումբը վճարելու է միայն 750 հազար եվրոն։

Նշենք, որ կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին փարիզյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից` անցկացրած 92 խաղում դառնալով 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023