Պաշտոնական. Բավարիան երկարաձգեց պայմանագիրն Իբրահիմովիչի հետ

Պաշտոնական. Բավարիան երկարաձգեց պայմանագիրն Իբրահիմովիչի հետ

17/01/2023 - 18:20

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչի հետ։

Ըստ նոր համաձայնագրի` գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ Իբրահիմովիչը «Բավարիայի» սան է, որի Մ-19 թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

Հավելենք, որ Արիյոն Իբրահիմովիչը որևէ ազգակցական կապ չունի շվեդ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023