Պաշտոնական. Ատլետիկ Բիլբաոյի պաշտպանը տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Ատլետիկ Բիլբաոյի պաշտպանը տեղափոխվեց Բարսելոնա

05/07/2023 - 14:01

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը 400 մլն եվրո է։

Հավելենք, որ Ինիգո Մարտինեսը 2018 թ. հունվարից հանդես էր գալիս «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում` անցկացրած 177 խաղում դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023