Պաշտոնական․ Ռոման Բերեզովսկին՝ Փյունիկի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Ռոման Բերեզովսկին՝ Փյունիկի գլխավոր մարզիչ

08/01/2020 - 17:21

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: 

«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն:

View this post on Instagram

❗❗❗ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ. Ռոման Բերեզովսկի ?? «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», Սոչիում և Հայաստանի հավաքականում: Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: «Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն: «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթում մարզչական շտաբին: ❗❗❗ OFFICIAL STATEMENT: Roman Berezovsky ?? Roman Berezovsky has been appointed head coach of FC Pyunik. Roman Berezovsky has defended the goal post of the Armenia national team for many years. As a footballer he has played for Syunik K., Kosmos-Kirovets, Smena-Saturn, Zenit, Torpedo M., Dynamo M., and Khimki M. football clubs. Roman Berezovsky ended his football career in 2015. After ending his career as a footballer he started coaching Moscow’s Dynamo, Sochi and the Armenia national team. Besides Roman Berezovsky, Sergei Chikishev (assistant) has joined the Pyunik coaching staff who before moving to Pyunik has coached Irtysh, Tyumen, Spartak M. and Dynamo M. clubs. Robert Arzumanyan (assistant), Hayk Kirakosyan (goalkeeping coach) and Chiro Hosseini Verdi (fitness coach) will continue in the Pyunik coaching staff. Suren Chakhalyan will take another post in Pyunik. FC Pyunik welcomes the coaching staff and wishes it the best.

A post shared by FC Pyunik Official Account (@pyunik_fc) on

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023