Պաշտոնական․ Մաուրո Իկարդին՝ ՊՍԺ-ի լիիրավ ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Մաուրո Իկարդին՝ ՊՍԺ-ի լիիրավ ֆուտբոլիստ

31/05/2020 - 15:45

Ինչպես տեղեկացնում է «Պարիս Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, փարիզյան ակումբը ձեռք է բերել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ով վարձավճարով էր հանդես գալիս ակումբի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 50 մլն եվրո․ ևս 8 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան կկազմի 8 մլն եվրո։ Նշվում է, որ եթե հետագայում ՊՍԺ-ն Իկարդիի տրանսֆերը վաճառի որևէ իտալական ակումբի, «Ինտերը» կվաստակի ևս 10 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ։ Իկարդին «Ինտերի» կազմում հանդես է եկել 2013-19 թթ․։ Այդ ընթացքում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 219 հանդիպման՝ դառնալով 124 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023