Պաշտոնական․ Բրունու Ֆերնանդեշը՝ Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Բրունու Ֆերնանդեշը՝ Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ

29/01/2020 - 21:09

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը 55 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Սպորտինգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին։

Խաղացողի ելույթներից կախված՝ մանկունյական ակումբը կարող է ևս 25 մլն եվրո վճարել «Սպորտինգին»։ Խաղացողի հաջորդ վաճառքից պորտուգալական ակումբը կստանա այդ գործարքի 10%-ը։

Այդ 25 մլն եվրոյից 5-ը կվճարվի այն ժամանակ, երբ խաղացողն ակումբի կազմում մասնակցի 20 հանդիպման և դառնա 15 գոլի հեղինակ։

15 մլն եվրո էլ կվճարվի այն դեպքում, եթե խաղացողն որևէ նշանակալի անհատական մրցանակի արժանանա։

5․5 մլն եվրո ակումբները միասին կվճարեն միջնորդներին, ովքեր օգնել են այս տրանսֆերի իրականացմանը։

Ավելի վաղ հաղորդովում էր, որ խաղացողը նոր ակումբի կազմում շաբաթական կվաստակի 130 հազար ֆունտ, սակայն չի նշվում, թե քանի տարով է համաձայնագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023