Պաշտոնական․ Բարսելոնան ձեռք բերեց Լեգանեսի հարձակվողին

Պաշտոնական․ Բարսելոնան ձեռք բերեց Լեգանեսի հարձակվողին

20/02/2020 - 15:08

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լեգանեսի» կենտրոնական հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։

Ըստ transfermarkt.com-ի՝ գործարքն արժեցել է 18 մլն եվրո, իսկ նրա հրաժարագինը կկազմի 300 մլն եվրո։ Նշվում է, որ 28-ամյա խաղացողը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում դանիացի խաղացողը Լա լիգայի շրջանակում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբին հնարավորություն էր ընձեռվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո ներքին շուկայից հարձակվող ձեռք բերել։ Այդ ամենը կապված էր Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքի հետ․ Դեմբելեն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6 ամսով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023