ՉԼ. Յանգ Բոյսը խոշոր հաշվով հաղթեց Մաքքաբի Հայֆային` նվաճելով խմբային փուլի ուղեգիր🎥

ՉԼ. Յանգ Բոյսը խոշոր հաշվով հաղթեց Մաքքաբի Հայֆային` նվաճելով խմբային փուլի ուղեգիր🎥

30/08/2023 - 00:55

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Յանգ Բոյսը» սեփական հարկի տակ մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։

Պատասխան խաղում շեյցարական ակումբը պարզապես շոկի ենթարկեց «Մաքքաբիին»` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Տանտերերի գոլերը խփեցին Սեդրիկ Իտենն ու Ֆիլիպ Ուգրինիչը, իսկ «Մաքքաբիի» պաշտպան Աբդուլայե Սեկը գրավեց սեփական դարպասը։

Ասպիսով, «Յանգ Բոյսը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Մաքքաբի Հայֆան» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023