ՉԼ. «Արարատ-Արմենիան» մեծ դժվարությամբ դուրս եկավ որակավորման երրորդ փուլ 🎥
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հայաստանի չեմպիոնը «Շեմրոկ Ռովերսի» դեմ դիմակայության պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով, բայց կշարունակի պայքարը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջին մրցավեճում մրցակցին պարտության էր մատնել 2:0 հաշվով։
Իռլանդիայի չեմպիոնը պատասխան խաղում առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացավ Մեթյու Հիլիի ու Արոն Գրինի գոլերի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում հայկական ակումբից 73-րդ րոպեին Սանդրո Լիման անչափ կարևոր գոլ խփեց իր թիմի համար։
Բաց թողած գոլից հետո «Շեմրոկ Ռովերսը» մեծ ճնշում էր գործադրում, բայց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը մի քանի անգամ փրկեց իր թիմին։ Բրազիլացի ֆուտբոլիստը կատարեց 7 սեյվ։
«Արարատ-Արմենիան» ամբողջ հանդիպման ընթացքում կատարեց միայն մեկ դիպուկ հարված, որը վերածեց դարպասի գրավման։
Հայկական ակումբներից նախկինում 2022թ. միայն «Փյունիկին» էր հաջողվել հասնել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml