Չեմպիոնների լիգա. երկու ակումբներ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր

Չեմպիոնների լիգա. երկու ակումբներ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր

12/10/2022 - 10:32

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում հոկտեմբերի 11-ին կայացան 4-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները։

«Ռեալ Մադրիդը» F խմբում հյուրընկալվելիս մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Մանչեսթեր Սիթին» էլ G խմբում Դանիայում չկարողացավ կոտրել «Կոպենհագենի» դիմադրույթունը։ Կողմերը բաժանվեցին խաղաղությամբ` այդպես էլ չբացելով հանդիպման հաշիվը։

Այդուհանդերձ, չնայած միավորների կորստին թե՛ «Ռեալը» և թե՛ «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր` դառնալով առաջին ակումբները, որոնք դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023