Չելսին ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

Չելսին ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

16/01/2021 - 23:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

«Չելսին», որը ԱՊԼ-ի վերջին 6 խաղերի շրջանակում տարել էր ընդամենը մեկ հաղթանակ, վերջապես, ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը։

«Ազնվականները» խաղի մեծ մասում ունեին առավելություն, սակայն միայն հանդիպման 78-րդ րոպեին կարողացան խփել հաղթական գնդակը։«Ֆուլհեմը» 44-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով (կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել էր Էնթոնի Ռոբինսոնը), և տանտերերի համար արդեն դժվար էր դարձել կասեցնել մրցակցի գրոհները, ինչի արդյունքում խաղավարտից 12 րոպե առաջ Մեյսոն Մաունթը, ի վերջո, առաջ մղեց իր թիմին։

Խաղավարտին մոտ Ֆրենկ Լեմպարդի սաներն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, քանի տանտերերը՝ խաղը փրկելուն։

Այսպիսով, «Չելսին» երեք խաղ չհաղթելուց հետո կրկին ուրախացնում են իրենց երկրպագուներին և վաստակած 29 միավորով՝ բարձրանում 7-րդ հորիզոնական։ «Ֆուլհեմը»՝ 29 միավորով 7-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023