Նապոլին ցանկանում է ձեռք բերել Լուկա Յովիչին

Նապոլին ցանկանում է ձեռք բերել Լուկա Յովիչին

08/03/2020 - 18:37

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։

Նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը սերբ հարձակվողին տեսնում է որպես Արկադիուշ Միլիկի փոխարինող, ով մոտ է ակումբից հեռանալուն։ 26-ամյա լեհ հարձակվողը նոր պայամանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել «Նապոլիի» հետ և հավանական է, որ ամռանը կհեռանա ակումբից։

«Նապոլիի» ղեկավարությունը տեղյակ է, որ Յովիչը պատրաստ է համալրել իրենց շարքերը, եթե ստիպված լինի հեռանալ Մադրիդից։ «Երկնագույնները» պատրաստ են ինչպես վարձակալել խաղացողին, այնպես էլ գնել նրա ամբողջական տրանսֆերը։

«Ռեալն» էլ իր հերթին չի ցանկանում բաժանվել Յովիչից։ Ընթացիկ մրցաշրջանը հաջող չի դասավորվում սերբ խաղացողի համար, և ակումբը ցանկանում է ևս մեկ հնարավորություն տալ Յովիչին։

Սակայն «Ռեալը» պատրաստ է դիտարկել խաղացողին վարձակալական հիմունքներով այլ ակումբ ուղարկելու տարբերակը, բայց մադրիդյան ակումբը չի ցանկանում, որ տվյալ ակումբը խաղացողին գնելու անմիջական իրավունք ունենա։

Եթե «Նապոլիին» հաջողվի Միլիկի հետ երկարաձգել պայմանագիրը, ապա ակումբը նոր հարձակվող ձեռք չի բերի։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Լուկո Յովիչը «արքայական» ակումբի շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Այն ժամանակ «Ռեալը» 22-ամյա հարձակվողի համար վճարեց 60 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023