Յուվենտուսի հերթական ֆիասկոն. Մաքքաբի Հայֆան հաղթեց «բյանկոներիներին»🎥

Յուվենտուսի հերթական ֆիասկոն. Մաքքաբի Հայֆան հաղթեց «բյանկոներիներին»🎥

11/10/2022 - 22:39

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերին հաջողվեց 2:0 հաշվով հաղթել «բյանկոներիներին»։

«Մաքքաբի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Օմեր Ացիլին` ապահովելով իր թիմի հաղթանակը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

ՊՍԺ – «Բենֆիկա»

H խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. ՊՍԺ – 7 միավոր
  2. «Բենֆիկա» – 7 միավոր
  3. «Յուվենտուս» – 3 միավոր (անցկացրած 4 հանդիպում)
  4. «Մաքքաբի Հայֆա» – 3 միավոր (անցկացրած 4 հանդիպում)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023