Յուվենտուսը պատրաստ է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին

Յուվենտուսը պատրաստ է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին

20/07/2021 - 10:39

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ին` հղում կատարելով L’Equipe-ին, «Յուվենտուսի» հարձակակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» ցանկանում են պորտուգալացի ֆուտբոլիստին փոխանակել փարիզյան ակումբի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։

Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Մաուրո Իկարդին, ամենայն հավանականությամբ, փոխելու է ակումբային գրանցումը, ինչից փորձում է օտվել «Յուվեն», սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման» ու «Տոտենհեմը»։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում լքել թուրինյան ակումբը։

Խոսակցություններ կային նաև, որ կողմերը պայմանագրի երկարաձգման հարցն են քննարկում, սակայն «Յուվենտուսը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի աշխատավարձի նվազեցման. այժմ 36-ամյա ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 31 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Մաուրո Իկարդիին, ապա արգենտինացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից և ակումբի մարզաշապիկով հասցրել է անցկացնել 62 հանդիպում` դառնալով 33 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023