Մ-17 տարեկանների ԵԱ. Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային` դառնալով չեմպիոն🎥

Մ-17 տարեկանների ԵԱ. Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային` դառնալով չեմպիոն🎥

01/06/2022 - 23:50

Իսրայելում ավարտվեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու գործող չեմպիոն Հոլանդիայի հավաքականները։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո 48-րդ րոպեին Ջեյդեն Սլորին առաջ մղեց հոլանդացիներին, սակայն «եռագույնները» շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 58-րդ ու 60-րդ րոպեներին աչքի ընկավ Սայել Կենբեդին` դառնալով դուբլի հեղինակ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ժոզե Ալկոսերի թիմին հաջողվեց պահպանել առավելությունը` հաղթելով 2:1 հաշվով։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Մ-17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023