Մ-17 տարեկանների ԵԱ. Գերմանիան, Ֆրանսիան ու Հոլանդիան դուրս եկան 1/4 եզրափակիչ🎥

Մ-17 տարեկանների ԵԱ. Գերմանիան, Ֆրանսիան ու Հոլանդիան դուրս եկան 1/4 եզրափակիչ🎥

19/05/2022 - 23:47

Մեկնարկեց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ տուրը։

A խմբի շրջանակում Գերմանիայի հավաքականը մրցեց Լյուքսեմբուրգի դեմ։

«Բունդեսմանշաֆթ» որևէ շանս չտվեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։

Մարկ-Պատրիկ Մայստերի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նելսոն Վայպերը, Լաուրին Ուլրիխն ու Արիյոն Իբրահիմովիչը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Իսրայել Մ-17 0:1 Իտալիա Մ-17

A խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա Մ-17 – 6 միավոր
  2. Իսրայել Մ-17 – 3 միավոր
  3. Իտալիա Մ-17 – 3 միավոր
  4. Լյուքսեմբուրգ Մ-17 0 միավոր

B խմբում նույնպես կայացավ երկու հանդիպում։

Նախ Լոդի «Մունիցիպալ» մարզադաշտում մրցաշարի գործող չեմպիոն Հոլանդիայի հավաքականը մրցեց Լեհաստանի ընտրանրանու դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «նարնջագույնները» 51-րդ րոպեին Դին Հայզենի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ բացեցի խաղի հաշիվը, սակայն 88-րդ րոպեին Տոմազո Գվերչոն խփեց լեհերի պատասխան գնդակը։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, բայց 90+3-րդ րոպեին հոլանդացիները նետվեցին կտրուկ հակագրոհի ու կորզեցին հաղթանակ. գոլի հեղինակ դարձավ Յորամ Բուրհաութը։

Այս խմբի մյուս խաղում էլ Ֆրանսիան մրցեց Բուլարիայի դեմ։

Երկրորդ հանդիպումն անընդմեջ Ժոզե Ալկոսերի թիմն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։

«Եռագույնների» կամզից դուբլի հեղինակ դարձավ Մաթիս Թելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Այման Այիկին ու Ուերոն Զայիր-Էմերին։

2-րդ տուրից հետո B խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա Մ-17 – 6 միավոր
  2. Հոլանդիա Մ-17 – 6 միավոր
  3. Լեհաստան Մ-17 – 0 միավոր
  4. Բուլղարիա Մ-17 – 0 միավոր

Այսպիսով, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հոլանդիայի հավաքականները նվաճեցին 1/4 եզրափակիչի ուղեգիր, իսկ Լյուքսեմբուրգը, Լեհաստանն ու Բուլղարիան լքեցին հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023