Մոուրինյու. ՄՅՈւ-ն այժմ ավելի վատն է, քան իմ օրոք

Մոուրինյու. ՄՅՈւ-ն այժմ ավելի վատն է, քան իմ օրոք

23/09/2019 - 13:32

Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս խաղի մասին.

««Մանչեսթեր Յունայթեդում» 2 մրցաշրջանների ընթացքում շատ դրական պահեր են եղել: Այնուհետև ես հեռացվեցի. դա համարում եմ արժանի, քանի որ պատասխանատուն ես էի՝ որպես գլխավոր մարզիչ:

Ցավալի իրականությունն այն է, որ «Յունայթեդը» այժմ ավելի վատ տեսք ունի, քան իմ օրոք: Մարդիկ կարող են մտածել, թե այս իրավիճակն ինձ դուր է գալիս, սակայն ամենևին էլ այդպես չէ»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 6 տուրից հետո 8 միավորով 8-րդ հորիզոնականում է:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023