Մեսսի․ «Կեղծ լուրեր են․ լավ է, որ ոչ ոք չի հավատում»

Մեսսի․ «Կեղծ լուրեր են․ լավ է, որ ոչ ոք չի հավատում»

10/04/2020 - 14:14

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին մեկնաբանել է ակումբից հեռանալու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ արգենտինացի խաղացողը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում, իսկ ավելի վաղ արգենտինացի լրագրողներից մեկը հայտարարել էր, որ Մեսսին այս տարվա ամռանը կդիտարկի արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս» տեղափոխվելու տարբերակը։

Արգենտինացի 32-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի stores բաժնում կատարել է հետևյալ գրառումը՝ գրելով․

«Կեղծ լուրեր։ Դա վերաբերում է թե՛ «Ինտեր», թե՛ «Նյուելս» տեղափոխությանը։ Լավ է, որ ոչ ոք չի հավատում դրան»,- գրել է Մեսսին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023