Դե Լիխտ ․ «Ակումբում երբեմն ինձ վրա ծիծաղում են հնաոճ հագուստի համար»

Դե Լիխտ ․ «Ակումբում երբեմն ինձ վրա ծիծաղում են հնաոճ հագուստի համար»

18/05/2021 - 15:51

Հոլանդիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» 21-ամյա կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտը պատմել է, որ իր վրա երբեմն ծիծաղում են հնաոճ հագուստ կրելու և նորաձևությանը չհետևելու համար։

Արդեն երկրորդ տարին իատալական գրանդի հիմնական կազմում խաղացող ֆուտբոլիստը չի հարմարվում նորաձևության ընթացքին։

De Volkskrant-ի հետ զրույցում հոլանդացին ասել է․ «Ես միշտ հագնվում եմ այնպես ինչպես հիմա։ Ես թանկարժեք հագուստի սիրահար չեմ։

Ես Մաթիասն եմ ու ես ես եմ։ Դուք ինձ չեք տեսնի նորաձևության ետևից գնալիս․ դա շատ պարզ է։ Իմ մասնագիտությունը ֆուտբոլ խաղալն է և ես ցանկանում եմ աստղ լինել խաղադաշտում։

Ակումբում երբեմն ինձ վրա ծիծաղում են հնաոճ հագուստի համար, բայց ես բանի տեղ չեմ դնում։ Ես ինձ հարմար եմ զգում իմ հագուստով»։

Հետո հոլանդացին համեմատել է նախկին և ներկա քաղաքների ու երկրների կյանքը․ «Հոլանդիայում ես սովորական ֆուտբոլ խաղացող պատանի էի, իսկ այստեղ՝ Թուրինում, ֆուտբոլիստներն ավելի բարձր խավ են ներկայացնում։

Դուրս գալիս է, երբ բարձր են գնահատում ինձ ու ուշադրություն են դարձնում, բայց և հարմարավետ եմ զգում Հոլանդիայում, որտեղ կարող եմ քայլել որպես սովորական երիտասարդ»,- եզրափակել է Դե Լիխտը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023