Ման. Յունայթեդը հիանալի խաղով հաղթեց Տոտենհեմին` էականորեն մոտենալով լավագույն քառյակին🎥

Ման. Յունայթեդը հիանալի խաղով հաղթեց Տոտենհեմին` էականորեն մոտենալով լավագույն քառյակին🎥

20/10/2022 - 01:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային հսկայական առավելություն, ինչի արդյունքում Անտոնիո Կոնտեի թիմի դարպասն ուղարկեցին երկու անպատասխան գնդակ։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆրեդի և Բրունո Ֆերնանդեշի խփած գոլերը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի դարպասապահ Ուգո Լյորիսը` կատարելով 8 սեյվ։ Նրա շնորհիվ «Տոտենհեմը» պարտվեց միայն երկու գնդակի տարբերությամբ։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 19 բարձրանալով 5-րդ հորիզոնական։

Մանկունյական ակումբն էականորեն մոտեցավ լավագույն քառյակը եզրափակող «Չելսիին», որի ակտիվում կա 20 միավոր։

«Տոտենհեմը», 23 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023