Մագաթ․ «Բարսելոնայում տիտղոսներ նվաճում էր Մեսսին, ոչ թե Գվարդիոլան»

Մագաթ․ «Բարսելոնայում տիտղոսներ նվաճում էր Մեսսին, ոչ թե Գվարդիոլան»

13/10/2020 - 14:34

«Բավարիայի», «Վոլֆսբուգրի», «Շալկե-04»-ի և «Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

««Բարսելոնայում» տիտղոսներ նվաճում էր Մեսսին, ոչ թե Գվարդիոլան։ Առանց Մեսսիի Պեպի գաղափարները երբեք չեն աշխատել, հակառակ դեպքում նա «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» հետ արդեն վաղուց նվաճած կլիներ Չեմպիոնների լիգան։

«Բարսելոնայում» դա բացառապես կախված էր Լեո Մեսսից, ով կարողանում է ոչնչից լուծել հանդիպման ելքեր։ Ըստ իս՝ Գվարդիոլան հանդիպումները հաճախ պարտվում է դեռևս դրանց պատրաստվելիս, քանի որ հաղթելու մեծ ցանկություն է ունենում։ Մարտավարության գերագնահատումը հաճախ սխալ որոշումների արդյունք է դառնում»,- «երկաթե Ֆիլի» խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023