Հին ու բարի Ատալանտան վերադառնում է․ բերգամոցիները փայլուն խաղով ոչնչացնում են Սասուոլոյին🎥

Հին ու բարի Ատալանտան վերադառնում է․ բերգամոցիները փայլուն խաղով ոչնչացնում են Սասուոլոյին🎥

03/01/2021 - 19:49

Ասյօր՝ հունվարի 3-ին, ամանորյա դադարից հետո վերսկսվեց նաև իտալական Ա սերիան, որի 15-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Բերգամոն ներկայացնող ակումբը, որն ինչ-որ պահից սկսած շատ անհաջող էր հանդես գալիս, սկսել է կրկին փայլել։ Ջանպիերո Գասպերինիի սաները պարզապես ջախջախեցին ամուր կորիզ համարվող «Սասուոլոյին»՝ հաղթելով 5։1 հաշվով։

«Ատալանտայի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ և մեկ ասիստ․ մեկական անգամ էլ աչքի ընկան Մատեո Պեսինան, Ռոբին Գոսենսը, Լուիս Մուրիելը, իսկ «Սասուոլոյի» հեղինակության գնդակը խփեց Վլադ Կիրիկեշը։

«Ատալանտան» բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն 7 հանդիպում է անպարտելի է ՝ տանելով 4 հաղթանակ։

Այս հաղթանակը «Ատալանտային», վաստակած 25 միավորով, բարձրացրեց արդեն 6-րդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» 25 միավորով նահանջեց 5-րդ տեղ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023