Հայտնի է` որքան գումար է «Նոան» վճարել նոր հարձակվողի տրանսֆերի համար

Հայտնի է` որքան գումար է «Նոան» վճարել նոր հարձակվողի տրանսֆերի համար

01/08/2025 - 11:55

«Նոան» բոսնիական «Զրինսկիից» ձեռք է բերել կենտրոնական հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչին, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։

Trasfermarkt-ի տվայներով` «Նոան» 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին վճարել է 350 հազար եվրո։

Նարդին Մուլահուսեյնովիչը «Զրինսկիում» հանդես է գալիս 2024 թ. փետրվարից և նախորդ մրցաշրջանում 37 խաղում 16 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։

Նախկինում հարձակվողը խաղացել է նաև սլովենական «Կոպերում», «Մարիբորում», «Մուրայում», բոսնիական «Բրատստվո Գրաչանիցայում», «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում և Մախաչկալայի «Դինամոյում» (Ռուսաստան)։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 800 հազար եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023