Հայտնի է դարձել, թե որ համարի խաղաշապիկով հանդես կգա Բրունու Ֆերնանդեշը

Հայտնի է դարձել, թե որ համարի խաղաշապիկով հանդես կգա Բրունու Ֆերնանդեշը

31/01/2020 - 16:25

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի նորեկ Բրունու Ֆերնանդեշը կողմնորոշվել է խաղահամարի հարցում։ 25-ամյա խաղացողը նոր ակումբի կազմում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերնանդեշը «կարմիր սատանաների» կազմում կվաստակի 6 մլն եվրո, իսկ համաձայնագիրը նախատեսված է 5․5 տարվա համար։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողի տրանսֆերի համար «Սպորտինգին» վճարել է 55 մլն եվրո, որին ևս 25 մլն եվրո կավելանա հետագայում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023