Մենդեշը Ռեալի հետ քննարկել է Ռունալդուի՝ հավանական վերադարձի տարբերակը

Մենդեշը Ռեալի հետ քննարկել է Ռունալդուի՝ հավանական վերադարձի տարբերակը

12/03/2021 - 15:57

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , հնարավոր է, վերադառնա «Ռեալ Մադրիդ»։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ արդեն քննարկել է Ռոնալդուի՝ հավանական վերադարձի տարբերակը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բյանկոներիները» մտադիր են բաժանվել իրենց առաջատարից, իսկ նրա տարնսֆերի դիմաց ցանկանում են նվազագույնը ստանալ 60 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին, որի մարզաշապիկով անցկացրել է 438 խաղ՝ դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճել է 17 տիտղոս՝ այդ թվում 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ռոնալդուն մադրիդյան ակումբի պամտության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023