Աղբյուր․ «Ռեալը չի վերադարձնի Ռոնալդուին, թիմին աստղ է պետք ապագայի համար»

Աղբյուր․ «Ռեալը չի վերադարձնի Ռոնալդուին, թիմին աստղ է պետք ապագայի համար»

25/03/2021 - 00:52

Ինչպես տեղեկացնում է COPE պարբերականը, «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին , ով պաշտպանել է «արքայական» ակումբի գույները 2009-2018 թվականներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում սիրում ու հարգում են պորտուգալացուն, սակայն չեն դիտարկում նրա վերադարձի տարբերակներ։ Բանն այն է, որ իսպանիայի գործող չեմպիոններն ավելի հակված են նոր աստղի ձեռքբերմամբ, որը նրանց պետք է ապագային համար։

Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ հավանական վերադարձի մասին խոսակցություններն սկսվեցին այն բանից հետո, երբ «Յուվենտուսը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 փզրափակչի արգելքը՝ երկու խաղերի արդյունքով պարտվելով «Պորտուին»։

Հաղորդվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է «բյանկոներիների» նախագծերից և ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ և պատրաստ է վերադառնալ «Ռեալ», եթե ստանա հստակ առաջարկ։

Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023