Կլաուդիո Պիսարոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Կլաուդիո Պիսարոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

07/07/2020 - 17:22

Ինչպես տեղեկացնում է «Վերդերի» պաշտոնական կայքը, ակումբի 41-ամյա հարձակվող Կլաուդիո Պիսարոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Պիսարոն երեկ՝ հուլիսի՝ 6-ին, «Հայդենհայմի» դեմ կայացած խաղում մնացել է պահեստայիններին․ այդ խաղը դարձել է նրա համար վերջինը կարիերայում։ «Վերդերին» հաջողվեց արդյուավետ ոչ-ոքի խաղալ հյուրընկալվելիս՝ 2։2, ինչն էլ հնարավորություն տվեց բրեմենյան ակումբին պահպանել տեղը Բունդեսլիգայում։

Պերուացի հարձակվողն իր կարիերայի ողջ ընթացքում 4 անգամ մշտական պայմանագիր է կնքել «Վերդերի», որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 320 հանդիպում՝ դառնալով 153 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Պիսարոն առավել հաջողությամբ հանդես է եկել «Բավարիայի» կազմում, որի հետ նվաճել է 18 տիտղոս, իսկ մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 327 հանդիպման և խփել է 125 գոլ։

Հավելենք, որ Կլաուդիո Պիսարոն համարվում էր Բունդեսլիգայի պատմության ամենաարդյունավետ լեգեոները։ Պերուացին Բունդեսլիգայի շրջանում 490 խաղում դարձել է 197 գոլի հեղինակ, սակայն Ռոբերտ Լևանդովսկին նախորդ մրցաշրջանում գերազանցեց Պիսարոյի ռեկորդը․ լեհ հարձակվողի անվան դիմաց կա 236 գոլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023