Պաշտոնական․ Գրինվուդը երկարաձգել է պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ

Պաշտոնական․ Գրինվուդը երկարաձգել է պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ

16/02/2021 - 16:53

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, «կարմիր սատանաները» երկարաձգել են պայմանագիրը թիմի աջ վինգեր Մեյսոն Գրինվուդի հետ։

Նոր պայմանագիրը 19-ամյա ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, սակայն պայմանագրում առկա է այն ևս մեկ տարով ավելացնելու կետ։

Անգլիացին մանկունյական ակումբի սան է և հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային խմբերում, իսկ հիմնական կազմում անց է կացրել 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում Գրինվուդը բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 29 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023