Խեսե. «Լավ իմանալով Պերեսին` Մբապեն, հավանաբար, չի տեղափոխվի Ռեալ»

Խեսե. «Լավ իմանալով Պերեսին` Մբապեն, հավանաբար, չի տեղափոխվի Ռեալ»

08/03/2023 - 11:54

«Սամպդորիայի» կիսապաշտպան Խեսեն, ով ժամանակին հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» կազմում, թերահավորեն է վերաբերվում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «արքայական» ակումբ տեղափոխությանը.

«Լավ իմանալով Ֆլորենտինո Պերեսին` Մբապեն, հավանաբար, չի տեղափոխվի «Ռեալ»։ Պերեսին դուր չեկավ այն, ինչ տեղի ունեցավ (Խմբ.` խոսքը ֆրանսիացի ֆուտբոլիստի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման մասին է

Եթե ​​ես Մբապեին դիտարկեի ակումբի սեփականատիրոջ կամ նախագահի տեսանկյունից, ապա նրա տրանսֆերը կախված կլիներ շուկայում առկա մյուս խաղացողներից։

Սակայն, եթե միայն տաղանդի տեսանկյունից նայեի, առանց վարանելու, փակ աչքերով կստորագրեի նրա հետ պայմանագիր»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Խեսեն «Ռեալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2007-2016 թթ., որի գլխավոր թիմում անցկացրել է 94 հանդիպում` դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացի ֆուտբոլիստը 2016-2020 թթ. եղել է նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, որի կազմում դաշտ է դուրս եկել միայն 18 անգամ` խփելով 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023