Խավին նշել է, թե որոնք են եղել լավագույն և վատագույն հանդիպումները Բարսելոնայի ղեկին

Խավին նշել է, թե որոնք են եղել լավագույն և վատագույն հանդիպումները Բարսելոնայի ղեկին

01/10/2023 - 22:16

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին նշել է, թե որոնք են եղել լավագույն և վատագույն հանդիպումները կատալոնական ակումբի ղեկին։

«Լավագույն հանդիպումը եղել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տոնած հաղթանակը (2023 թ., 3:1)։

Դա մեր առաջին տիտղոսն էր «Մադրիդի» դեմ, և այդ հանդիպումը շատ լավ արտացոլում էր խաղային այն գաղափարախոսությունը, որը ցանկանում ենք տեսնել դաշտում։

Վատագույն հանդիպումը եղել է նախորդ մրցաշրջանում «Բավարիայից» 0:3 հաշվով կրած պարտությունը, որը վերջնականապես մեզ ստիպեց հրաժեշտ տալ Չեմպիոնների լիգային»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Պորտուի» դեմ արտագնա խաղում Խավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում կանցկացնի 100-րդ հանդիպումը։

Նախորդ 99 խաղերում «բլաուգրանան» տոնել է 63 հաղթանակ, 17 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 19 պարտություն։

Ավելացնենք, որ «Պորտու» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023