Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

07/12/2023 - 20:19

Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Էլ պիստոլերոն» մոտ ժամանակներս մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

Հաղորդվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» իր նախկին խաղընկերներ Լեո Մեսսիի, Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի հետ, ովքեր նույնպես պաշտպանում են «Ինտեր Մայամիի» գույները։

Հավելենք, որ Սուարեսը 2023 թվականն անցկացրել է բրազիլական «Գրեմիոյի» կազմում` անցկացրած 53 խաղում դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023