Սևիլիան բարելավում է  դիրքերը՝ շրջանցելով Բարսելոնային 🎥

Սևիլիան բարելավում է դիրքերը՝ շրջանցելով Բարսելոնային 🎥

30/01/2021 - 19:14

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» արտագնա խաղում կարողացավ 0։2 հաշվով առավելության հասնել «Էյբարի» նկատմամբ։

Խուլիեն Լոպետեգիի սաները յուրաքանչյուր խաղակեսում մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերը սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար պատժվեցին 11-մետրանոց հարվածով։ Գնդակին մոտեցած Լուկաս Օկամպոսը և հստակորեն իրացրեց այն՝ բացելով խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Խոան Ժորդանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Խաղավերջում «Էյբարի» ֆուտբոլիստները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն «Սևիլիան», կառուցելով գրագետ պաշտպանություն, հաշիվը պահեց անփոփոխ։ Հատկանշական է, որ անդալուսական ակումբի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց դարպասապահ Բոնոն, ով կատարեց 6 սեյվ։

Ասյպիսով, «Սևիլիան» հաղթեց 2։0 հաշվով, բոլոր մրցաշարերի շրջանակում տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ ընդհանրապես, վերջին 15 հանդիպումներում անդալուսացիները միայն մեկ անգամ են պարտություն կրել․ տոնելով 12 հաղթանակ և երկու անգամ խաղաղ ելք կնքելով մրցակիցների հետ։

Այս հաղթանակից հետո «Սևիլիան» Լա լիգայում իր միավորների քանակը հասցնում է 39-ի, շրջանցեց «Բարսելոնային»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Էյբարը» մնում է նախապես վաստակած 20 միավորով, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023