Լապորտան կոչով դիմել է Բարսելոնայի երկրպագուներին

Լապորտան կոչով դիմել է Բարսելոնայի երկրպագուներին

08/03/2021 - 21:33

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան ակուբի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո կոչով դիմել է երկրպագուներին․

«Ես խնդրում եմ բոլոր երկրպագուներին չմտածել այն մասին, թե ինչ կարող է անել ակումբը ձեզ համար։ Դրա փոխարեն դուք մտածե՛ք, թե ինքներդ ինչ եք կարող անել ակումբի համար։ Դուք կարող եք սիրել նրան, սիրել ավելի շատ, քան երբևէ։

Մենք պարտավոր ենք աշխատել առավելագույն պատասխանատվությամբ, լավատեսությամբ, համեստությամբ, երախտապարտությամբ և ոգեշնչվածությամբ, որպեսզի հասնենք մեր նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև։ Մեր ընտանիքը կհաղթահարի դժվարությունները և կհասնի հաջողության»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբորում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, ըստ որի, ակումբի նոր նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան, ով ստացել է ձայների 54.28%-ը, նրան հաջորդել են Վիկտոր Ֆոնտն (29.29%) ու Տոնի Ֆրեյշան (8.58%)։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023