Լաուտարո Մարտինեսի գործակալն ակնարկել է խաղացողի՝ Բարսելոնա տեղափոխությունը

Լաուտարո Մարտինեսի գործակալն ակնարկել է խաղացողի՝ Բարսելոնա տեղափոխությունը

11/04/2020 - 17:45

«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը մեկնաբանել է իր հաճախորդի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխությունը․

«Ո՞վ չի ցանկանում հանդես գալ Լեո Մեսսիի հետ։ Հիշելով այն հանդիպումները, որոնք նա հավաքականում անցկացրել է Մեսսի հետ՝ Լաուտարոն նշում է, որ դա երազանքի իրականացում է, սական նա շատերի հետ չի քննարկում այդ ամենը, Լաուտարոն հանգիստ տղա է։

Եթե մենք նրանից հարցնենք, թե որ ակումբի կազմում է ցանկանում հանդես գալ, նա մեզ ոչինչ չի պատասխանի։ Լաուտարոն գլուխը չի կորցնում այն փաստից, որ մեծ ակումբները հետաքրքրված են նրանով, սակայն այժմ որևէ պաշտոնական բան չկա նրա տեղափոխության հետ կապված»,- գործակալի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023