Լանգլեն ու Դանժուման վերադարձան համապատասխանաբար Բարսելոնա ու Վիլյառեալ

Լանգլեն ու Դանժուման վերադարձան համապատասխանաբար Բարսելոնա ու Վիլյառեալ

16/06/2023 - 00:07

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, Կլեման Լանգլեն ու Արնո Դանժուման, ովքեր ակումբում հանդես էին գալիս վարձավճարով, վերադարձել են համապատասխանաբար «Բարսելոնա» ու «Վիլյառեալ»։

«Խցանները» որոշել են չօգտվեն այս ֆուտբոլիստների վարձակալական պայմանագրերում առկա գնման իրավունքից, ինչի մասին արդեն տեղեկացրել են նրանց ակումբներին։

Նշենք, որ Կլեման Լանգլեն լոնդոնյան ակումբի շարքերը համալրել էր 2022/23 մրցաշրջանից առաջ, որի կազմում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Արնո Դանժումային, ապա վերջինս «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2023 թ. հունվարին` անցկացրած 12 խաղում խփելով 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023