Իվուն նշել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Ռուբին

Իվուն նշել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Ռուբին

29/08/2023 - 14:58

«Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նշել է, թե ինչու է որոշել համալրել կազանյան ակումբի շարքերը.

«Գիտեմ, որ Ռուսաստանը չի մասնակցում եվրագավաթներին, սակայն, պետք է հուսանք, որ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։

Ինձ համար հետաքրքիր էր ուժերս փորձել նման ուժեղ առաջնությունում, այդ պատճառով էլ ընդունեցի «Ռուբինի» առաջարկը։

Ռուսական ֆուտբոլի մասին շատ բան էի լսել։ Հայաստանում խաղալու ժամանակ ռուսական ակումբների մասնակցությամբ որոշ հանդիպումներ եմ դիտել։

Դիտել եմ Ռուսաստանի գավաթի եզրափակիչի «Կրասնոդար» – ԲԿՄԱ հանդիպումը, իսկ Կազանում ներկա եմ եղել Սուպերգավաթի «Զենիթ» – ԲԿՄԱ խաղին։

Ռուսաստանում խաղացել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, որոնց անունները բոլորին հայտնի են։

Բացի դրանից, Ռուսաստանում խաղացել են նիգերիացի մի շարք ֆուտբոլիստներ` Էմանուել Էմենիկեն, Ահմեդ Մուսան, Չիդերա Էջուկեն և այլք»,- Իվուի խոսքերը մեջբերում է БИЗНЕС Онлайн-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վերջերս է «Ուրարտուից» 600 հազ. եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռուբին», որի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023