Իսպանիան հաղթեց Արգենտինային` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն 🎥
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի թիմին։
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ «Ալբիսելեստեն» 90+2-րդ րոպեին` Էնցո Ֆեռնանդեսի հեռացումից հետո, մնաց 10 ֆուտբոլիստով։
«Ֆուրիա ռոխայի» հաղթական գոլը 106-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռոսը։
Հանդիպման հերոս դարձավ արգենտինացիների դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը կատարեց 11 սեյվ։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան խայտառ հանդիպում անցկացրեց` 120 րոպեի ընթացքում կատարելով ընդամենը 2 հարված։
Այսպիսով, Իսպանիայի ազգային հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ «Ֆուրիա ռոխան» նախորդ չեմպիոնությունը գրանցել էր 2010 թվականին։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը նաև Եվրոպայի գործող չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm