Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

10/11/2023 - 18:00

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Պաու Տորես («Աստոն Վիլլա», Անգլիա), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Ռոբին լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Ինիգո Մարտինես («Բարսելոնա»)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Միկել Մերինո, Մարտին Սուբիմենդի (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Ռոդրիգո Ռիկելմե («Ատլետիկո Մադրիդ»), Գավի («Բարսելոնա»), Օյան Սանսեթ («Ատլետիկ Բիլբաո»), Ալեիշ Գարսիա («Ժիրոնա»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա)

Հարձակվողներ – Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալ, Ֆերրան Տորես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»)

Նշենք, որ Ալեքս Ռեմիրոն, Ալեխանդրո Գրիմալդոն, Ռոդրիգո Ռիկելմեն և Ալեիշ Գարսիան առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Հավելենք, որ «ֆուրիա ռոխան» Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 16-ին կմրցի Կիպրոսի, իսկ նոյեմբերի 19-ին` Վրաստանի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023